Մայիս 10, 2024 09:38 Asia/Tehran
  • Մալայզիան մերժել է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ պահանջը

Մալայզիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը մերժել է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի պահանջը։

Նա ասել է․ «Կուալա Լումպուրը հետևում է միայն ՄԱԿ-ի պատժամիջոցներին»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով ամերիկացի պաշտոնյայի այն պնդմանը, թե Իրանը նավթի վաճառքի հարցում հույսը դնում է Մալայզիայի վրա և Կուալա Լամպուրը պետք է կիրառի հակաիրանական պատժամիջոցներ, Սեյֆոլէդդին Նասոշան Էսմայլին ասել է․ «Մալայզիան ճանաչում է միայն այն պատժամիջոցները, որոնք հաստատվել և կիրառվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»։ 

Ավելի վաղ, Bloomberg-ը գրել էր, որ Իրանը ֆինանսական գործարքներն իրականացնում է Մալայզիայի բանկային համակարգի միջոցով։ Դրանից հետո, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Բրայան Նելսոնի գլխավորած պատվիրակությանն ուղարկել է Հարավարևելյան Ասիա՝ Իրանի դեմ պատժամիջոցների գործադրմանն աջակցելու համար։

Բացի այդ, հակաիրանական պատժամիջոցների քաղաքականության շրջանակում, նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել  6 իրանական ընկերությունների և Մալայզիայում ու Սինգապուրում գրանցված երեք այլ ընկերությունների դեմ՝ որոնք «համագործակցում են» իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի վաճառքի ոլորտում։

2015թ․, երբ ստորագրվեց ՀԳՀԾ-ն՝ հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու նպատակով, Իրանը, որպես պատասխանատու երկիր, կատարեց փաստաթղթով ստանձնած իր բոլոր պարտավորույթյունները։ Այդ փաստը հաստատեց նաև ՄԱԳԱՏԷ-ն իր 16 զեկույցներում։ Սակայն 2017թ հունվարին ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց համաձայնությունից Վաշինգտոնի դուրս գալու մասին։ Իսկ 2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ն վերականգնեց հակաիրանական անօրինական պատժամիջոցները։

 

Պիտակ