Լուկաշենկոն Ալիևի հետ մեկնել է օկուպացված Արցախ
https://parstoday.ir/hy/news/world-i218044-Լուկաշենկոն_Ալիևի_հետ_մեկնել_է_օկուպացված_Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2024 09:13 Asia/Tehran
  • Լուկաշենկոն Ալիևի հետ մեկնել է օկուպացված Արցախ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ:

Նրանց առաջին կանգառը Վարանդայի շրջանն է, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի հոկտեմբերին:

Մայիսի 16-ին երկու երկրի ղեկավարների պաշտոնական բանակցությունների ընթացքում Ալիևը հետաքրքրություն է հայտնել բելառուսական ընկերությունների և ձեռնարկությունների նկատմամբ, որոնք մասնակցում են օկուպացված տարածքների հետպատերազմյան վերականգնմանը։

Իր հերթին, Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը պատրաստ է բարեկամաբար ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները:

«Մեր եղբայրական առաջարկը. եթե մենք կարողանանք բարեկամական հիմունքներով մասնակցել վերականգնմանը, ապա պատրաստ ենք»,- ասել է նա: