ՇՀԿ-ում մարտահրավերների և սպառնալիքների հակազդման կենտրոն կստեղծվի․ Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i218242
Կենտրոնը զբաղվելու է տեղեկատվական անվտանգությամբ և կազմակերպված հանցավորության դեմ պայքարով։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Մայիս 21, 2024 17:43 Asia/Tehran
  • ՇՀԿ-ում մարտահրավերների և սպառնալիքների հակազդման կենտրոն կստեղծվի․ Լավրով

Կենտրոնը զբաղվելու է տեղեկատվական անվտանգությամբ և կազմակերպված հանցավորության դեմ պայքարով։

Ինչպես հայտնել է Լավրովը Աստանայում ՇՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ՝ լրացուցիչ կստեղծվի հակաթմրանյութային կենտրոն Դուշանբեում:

Այդ որոշումները պաշտոնապես կընդունվեն հուլիսի 3-4-ը Ղազախստանի մայրաքաղաքում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովում։

«Եվրասիայի երկրների անվտանգությունը կարելի է ապահովել միայն մայրցամաքի երկրների ուժերով՝ առանց արտաքին ուժերի միջամտության, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն, որոնք ակտիվորեն ցանկանում են այն վերահսկողության տակ վերցնել», - ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը: