Ալիեւը գովել է Միջին միջանցքը Ռահմոնի հետ հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/world-i218334-Ալիեւը_գովել_է_Միջին_միջանցքը_Ռահմոնի_հետ_հանդիպմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Միջին միջանցքը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ Բաքվում կայացած հանդիպմանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 23, 2024 18:20 Asia/Tehran
  • Ալիեւը գովել է Միջին միջանցքը Ռահմոնի հետ հանդիպմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Միջին միջանցքը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ Բաքվում կայացած հանդիպմանը։

«Եվ, իհարկե, թեմաներից մեկը, որը մենք քննարկել ենք Ռահմոնի    հետ  համագործակցությունն է տրանսպորտի ոլորտում՝ հաշվի առնելով Տաջիկստանի և Ադրբեջանի տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների նոր հնարավորությունները։ Կարծում եմ՝ օգտակար կլինի միավորել ուժերը այս ուղղությամբ, ավելի սերտորեն համակարգել մեր քայլերը»,- ասել է Ալիևը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը, հաղորդում է ԱՊԱ-ն։

«Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը գնալով ավելի ու ավելի պահանջված է դառնում եվրոպական տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար։ Իսկ Ադրբեջանը, որպես կապող օղակ, երկիր, որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի հանգույցում, իր տրանսպորտային ենթակառուցվածքներով, իհարկե, այս հարցում կարևոր դեր է խաղում»,- նշել է Ալիևը։

Հիշեցնենք, որ Անդրկասպյան կամ Միջին  միջանցքը Եվրոպան կապում է Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։ Ներկայումս երթուղին անցնում է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքով։ Սակայն Բաքուն և Անկարան, Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման քողի տակ, փորձում են միջանցք ստանալ Հայաստանի Սյունիքի մարզով՝ այն անվանելով «Զանգեզուրի միջանցք»։ Այս երթուղին զգալիորեն կկրճատի Անդրկասպյան միջանցքի երթուղին և թույլ կտա զգալի խնայողություններ անել։   Միևնույն ժամանակ, Թուրքիան և Ադրբեջանը պահանջում են որոշակի պայմաններ՝ ի վնաս Հայաստանի ինքնիշխան իրավունքների։