Բելառուսի հետ անցկացնում ենք ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժություններ. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i218382-Բելառուսի_հետ_անցկացնում_ենք_ոչ_ռազմավարական_միջուկային_ուժերի_զորավարժություններ._Պուտին
Ռուսաստանը պարբերաբար անցկացրել և անցկացնում է ռազմավարական և ոչ ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 24, 2024 20:22 Asia/Tehran
  • Բելառուսի հետ անցկացնում ենք ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժություններ. Պուտին

Ռուսաստանը պարբերաբար անցկացրել և անցկացնում է ռազմավարական և ոչ ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Միակ տարբերությունն այն է, որ Բելառուսի տարածքում ոչ ռազմավարական միջուկային ներուժի մի մասի տեղակայումից հետո մենք դա անում ենք մեր բելառուսցի դաշնակիցների հետ», – ռուս-բելառուսական բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի նախագահը լրագրողներին։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր զորավարժությունների կադրերը։

Զորավարժության առաջին փուլը՝ ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման հարցերի գործնական մշակմամբ, անցկացվել է Հարավային ռազմական օկրուգում՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությամբ և գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ:

Նախարարությունը հայտարարել էր, որ այն ուղղված է ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման ստորաբաժանումների անձնակազմի և տեխնիկայի պատրաստության պահպանմանը: