Ֆրանսիան կրճատում է Աֆրիկայում իր ռազմական ներկայությունը
Ֆրանսիան հայտարարել է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի երկրներում ռազմական ներկայությունը կրճատելու մտադրության մասին։
Տասնամյակներ շարունակ, անվտանգության հաստատման, ահաբեկչության դեմ պայքարի և այլ պատրվակներով, Ֆրանսիան ռազմական ուժ է տեղակայել Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ՝ Փարիզը ծրագրում է աֆրիկյան երկրներում իր ռազմական ներկայությունը կրճատել մինչև 600 զինծառայողի։
Այս որոշումն ընդունվել է որոշ նախկին ֆրանսիական գաղութներում հակաֆրանսիական տրամադրությունների աճի պատճառով։ Ըստ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների՝ Փարիզը Գաբոնում և Սենեգալում կպահի 100-ական զինվորական։ Ֆրանսիան երկար ժամանակ ռազմական ուժ ունի Մալիում, Նիգերում և այլ շրջաններում։ Պատճառաբանությունն ահաբեկչության դեմ պայքարն է։ Սակայն վերջին տարիներին աֆրիկյան երկրների քաղաքացիները բողոքում են այդ ներկայությունից, նշելով, որ ֆրանսիացի զինվորների գործողությունները ծառայում են Ֆրանսիայի շահերին: Ֆրանսիան իր ոսկու մի մասը ներմուծում է Գվինեայից, ուրանը՝ Նիգերից, նավթը՝ Գաբոնից, կակաոն՝ Կոտ դ'Իվուարից։ Նույնիսկ Ֆրանսիայի մեդալակիր մարզիկները նախկին գաղութատիրական երկրներից են:
Վերջին տարիներին , աֆրիկյան որոշ երկրներում սկսել են ազատագրական շարժումներ և աֆրիկացիներն այլևս չեն հանդուրժում ֆրանսիացի և այլ օտարերկրյա զինվորականների ներկայությունը։