Անգլիական լրատվամիջոցները պնդում են. Հունաստանով շարունակվում է թուրքական ապրանքների արտահանումը Իսրայել
(last modified Sun, 23 Jun 2024 11:38:17 GMT )
Հունիս 23, 2024 15:08 Asia/Tehran
  • Անգլիական լրատվամիջոցները պնդում են. Հունաստանով շարունակվում է թուրքական ապրանքների արտահանումը Իսրայել

Middle East Eye լրատվական կայքը պնդում է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև առևտուրը շարունակվում է երրորդ կողմերի միջոցով, ինչպիսին է Հունաստանը: Մինչդեռ Անկարան հայտարարել է, որ ամբողջությամբ դադարեցրել է առևտուրը Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի հետ՝ ի պատասխան նրա հանցագործությունների։

Բրիտանական Middle East Eye-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վիճակագրության կենտրոնական բյուրոյի հրապարակած վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս ռեժիմը 2024 թվականի մայիսին Թուրքիայից ներմուծել է 116 միլիոն դոլարի ապրանք՝ գրանցել է 69 տոկոս զիճում, անցյալ տարւա նույն ժամանակահատվածի համեմատ որը եղել է 377 միլիոն դոլար: Ըստ Pars Today-ի՝ այս ակցիային նպաստող երկու գործարարներ Middle East Eye-ին ասել են, որ այս տարվա մայիսի սկզբից թուրքական ապրանքները գրավյալ տարածքներ են տեղափոխվում Հունաստանի և այլ երկրների տարածքով։

Սա այն դեպքում, երբ Անկարան հայտարարել էր, որ ամբողջությամբ կդադարեցնի առևտուրն Իսրայելի հետ, քանի դեռ Գազայում մշտական ​​զինադադար չի հաստատվել։

Թուրքիան առաջին մուսուլմանական երկիրն է, որը ճանաչել է Իսրայելը և երկկողմ հարաբերություններ հաստատել նրա հետ։

Թուրքիայի և Սիոնիստական ​​ռեժիմի երկկողմ հարաբերությունները նորմալացան 1949 թվականին, որոնք հետագայում հասան մշակութային, առևտրային և նույնիսկ ռազմական մակարդակների։

Թուրքիայի նախագահ Էրդողանը նաև առաջին մուսուլամն առաջնորդն էր, ով այցելեց սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլի գերեզմանը օկուպացված պաղեստինյան տարածքներում։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը նոր զանգվածային սպանություն է սկսել Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին անպաշտպան և ճնշված Պաղեստինի ժողովրդի դեմ։

Ըստ վերջին տեղեկությունների՝ Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետեւանքով ավելի քան 37 հազար պաղեստինցի է զոհվել, ավելի քան 85 հազարը՝ վիրավորվել։

Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից հրեաների ներգաղթի միջոցով դեպի պաղեստինցիների երկիր, և դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել Պաղեստինի ժողովրդին ցեղասպանություն իրականացնելու և նրա ողջ հողը տիրանալու նպատակով: