Սարկոզին կողմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը
https://parstoday.ir/hy/news/world-i21985-Սարկոզին_կողմ_է_Ռուսաստանի_նկատմամբ_պատժամիջոցների_վերացմանը
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կողմ է հանդես եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների փուլային վերացմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Gazeta.ru»-ն, Սարկոզին հայտարարել է, որ ոչ ոքի սառը պատերազմ պետք չէ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2016 05:01 Asia/Tehran
  • Սարկոզին կողմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կողմ է հանդես եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների փուլային վերացմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Gazeta.ru»-ն, Սարկոզին հայտարարել է, որ ոչ ոքի սառը պատերազմ պետք չէ:

«Ես չեմ կարող հավանություն տալ այն հանգամանքին, որ «երկաթյա վարագույրի» անկումից հետո կրկին քաղաքական պատ է առաջանում, որը բաժանում է Ռուսաստանն ու եվրոպական մայրցամաքը»,- ասել էնա:

Սարկոզիի խոսքով՝ անհրաժեշտ են դրական քայլեր ռուս-եվրոպական հարաբերություններում: Սարկոզին ճշտել է, որ այդպիսիք կարող են լինել պատժամիջոցների աստիճանաբար երկուստեք չեղարկումը, ինչպես նաեւ երկու կողմերի փոխադարձ քայլերը: