Հուլիս 01, 2024 14:19 Asia/Tehran
  • Մակրոնի քաղաքական ուժը պարտվեց ընտրությունների առաջին փուլում

Ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է հուլիսի 7-ին։

Մարի Լը Պենի աջ արմատական «Ազգային միավորում» կուսակցությունն առաջատարն է Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններում, Մակրոնի գլխավորությամբ «Միասին» քաղաքական ուժը հայտնվել է երրորդ տեղում։

Ձայների քանակով երկրորդ հորիզոնականում ձախերի «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է, հայտնում է երկրի ՆԳՆ-ն:

Ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է հուլիսի 7-ին։

Ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ Մակրոնը ցրել է Ազգային ժողովը Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո:

Հիշեցնենք, որ դեռ հունիսի 10-ին Մակրոնը հայտարարել էր Ֆրանսիայի ԱԺ–ն ցրելու ու նոր արտահերթ ընտրություններ անելու մասին։

Հունիսի 9-ին Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում տեղի են ունեցել Եվրախորհրդարանի ընտրություններ։ Ֆրանսիայից առաջատարը Մարին Լը Պենի Ազգային միասնություն կուսակցությունն էր։