Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Բելառուս
Հուլիս 02, 2024 16:28 Asia/Tehran
Հուլիսի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այցի շրջանակներում նախատեսվում է Հասանովի մասնակցությունը Մինսկում Բելառուսի ազատագրման 80-ամյակին և Անկախության օրվան նվիրված զորահանդեսին, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:
Պիտակ