Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Բելառուս
https://parstoday.ir/hy/news/world-i219978-Ադրբեջանի_պաշտպանության_նախարարը_մեկնել_է_Բելառուս
Հուլիսի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 02, 2024 16:28 Asia/Tehran
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Բելառուս

Հուլիսի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այցի շրջանակներում նախատեսվում է Հասանովի մասնակցությունը Մինսկում Բելառուսի ազատագրման 80-ամյակին և Անկախության օրվան նվիրված զորահանդեսին, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: