Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը
Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը։
Իրանի հեռուստատեսության հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը բրիտանացիներն ընտրել են Համայնքների պալատի (Խորհրդարանի) և նոր կառավարության անդամներին, ընդհանուր առմամբ 650 օրենսդրի:
Այն կուսակցության ղեկավարը, որի պատգամավորները կկազմեն ավելի մեծ թիվ, կդառնա երկրի վարչապետ։
Բրիտանական ընտրական համակարգը միաստիճան է, և նա, ով հավաքում է առավելագույն ձայներ, ստանում է վարչապետի մանդատը։ Սակայն այս համակարգը դժվարացնում է փոքր կուսակցությունների ներկայությունը խորհրդարանում:
Այս ընտրություններում Լեյբորիստական կուսակցությունը ստացել է 410 մանդատ, իսկ Պահպանողական կուսակցությունը երկրորդ տեղում է 131 մանդատով։ Լիբերալ-դեմոկրատները և Բրիտանական բարեփոխումների կուսակցությունը ստացել են համապատասխանաբար 61 և 13 մանդատ։
Այս հաղթանակով, Լեյբորիստական կուսակցությունը վերջ դրեց պահպանողականների 14-ամյա կառավարմանը, և կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը կլինի Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը։
Փորձագետները կարծում են, որ ընտրություններում պահպանողականների ձախողման հիմնական պատճառը տնտեսական վիճակն է, պետական կառույցների նկատմամբ անվստահության աճը և քայքայված սոցիալական կառուցվածքը։