Իրանը նախազգուշացրել է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i220146-Իրանը_նախազգուշացրել_է_տարածաշրջանում_լարվածության_հնարավոր_աճի_կապակցությամբ
Անդրադառնալով Լիբանանի դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի վերջին սպառնալիքներին՝ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն ասել է. «Տարածաշրջանում ցանկացած նոր լարվածություն անպայման վնաս կհասցնի այդ կրակը վառողներին»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 06, 2024 09:43 Asia/Tehran
  • Իրանը նախազգուշացրել է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի կապակցությամբ

Անդրադառնալով Լիբանանի դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի վերջին սպառնալիքներին՝ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն ասել է. «Տարածաշրջանում ցանկացած նոր լարվածություն անպայման վնաս կհասցնի այդ կրակը վառողներին»։

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիարտոյի հետ հեռախոսազրույցում, Ալի Բաղերի Քանին ասել է․ «Անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանի կայունությունը և խուսափել լարվածության տարածումից»։

Հեռախոսազրույցում, ընդգծելով դիվանագիտության կարևորությունը երկկողմ հարաբերություններում և միջազգային ասպարեզում, Պիտեր Կիարտոն ողջունել է Իրանի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և հույս հայտնել, որ ԵՄ-ում իր երկրի նախագահության շրջանում այդ երկխոսությունն ավելի կամպարնդվի։

Հունգարիայի ԱԳ նախարարը նաև ընդգծել է տարածաշրջանում հակամարտությունների սրացումից խուսափելու համար ավելի լուրջ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։