Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու տեղամասի կառավարմամբ կզբաղվի վրաց-ադրբեջանական ընկերությունը
Ադրբեջանը եւ Վրաստանը ստեղծել են համատեղ ընկերություն երկաթուղու Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ)-Մարաբդա-Կարծախ ճանապարհի տեղամասի համատեղ կառավարման համար, տեղեկացրել է NewsGeorgia-ն։
«BTKI Railways»-ի հիմնադիրներն են «Ադրբեջանի երկաթուղիներ» եւ վրացական «Մարաբդա-Կարծախ» դուստր ընկերությունները։
Ադրբեջանական կողմի տեղեկացմամբ՝ նոր ընկերությունը պատասխանատու կլինի Մարաբդա-Կարծախ հատվածի շահագործման եւ ենթակառուցվածքի, ինչպես նաեւ բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպման համար։
«Ադրբեջանի եւ Վրաստանի համատեղ ջանքերը ուղղված կլինեն տարածաշրջանային տրանսպորտային կապերի ամրապնդմանը, հատկապես Միջին միջանցքի պոտենցիալի»,- հայտնել են «Ադրբեջանի երկաթուղիներում»։
Մայիսին ավարտվել են վրացական տեղամասի արդիականացման աշխատանքները։ Թողունակությունը տարեկան 1 տոննայից ավելացել է՝ հասնելով 5 մլն տոննայի։
Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին միջանցքի լոգիստիկ հատվածն է, որը միավորում է Եվրոպան եւ Ասիան։ Նախագիծը թույլ է տվել Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի երկաթուղային ցանցերին միավորվել մեկ միասնական տրանսպորտային միջանցքում։
Երկաթուղային այս ճյուղը աշխատում է թեստային ռեժիմով 2017-ից։ Ընդհանուր երկարությունը մոտ 830 կիլոմետր է։