Անկարան չի հրաժարվի ռուսական С-400-ներից․ Թուրքիայի ՊՆ
https://parstoday.ir/hy/news/world-i222304-Անկարան_չի_հրաժարվի_ռուսական_С_400_ներից_Թուրքիայի_ՊՆ
Ռուսաստանից ձեռք բերված զենիթահրթիռային համալիրները Թուրքիայի սպառազինության մեջ են։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 29, 2024 18:13 Asia/Tehran
  • Անկարան չի հրաժարվի ռուսական С-400-ներից․ Թուրքիայի ՊՆ

Ռուսաստանից ձեռք բերված զենիթահրթիռային համալիրները Թուրքիայի սպառազինության մեջ են։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ ի պատասխան ԶԼՄ-ների հրապարակումների, թե Թուրքիայում պատրաստ են հրաժարվել դրանք օգտագործելուց՝ հանուն ամերիկյան F-35 կործանիչների։

Ավելի վաղ Cumhuriyet պարբերականը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրել էր, որ թուրքական իշխանությունները պատրաստ են չակտիվացնել ռուսական ՀՕՊ համակարգերը՝ ամերիկացիների կողմից 5-րդ սերնդի կործանիչների մատակարարման դիմաց։

«Մեր երկրին անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր։ С-400 ՀՕՊ համակարգը գտնվում է ՌՕՈՒ սպառազինության մեջ։ Ներկայումս այդ հարցով ոչ մի նոր գործընթաց չկա», - մեջբերում է թուրքական ռազմական գերատեսչության հայտարարությունը Milliyet թերթը։

ԱՄՆ-ն Թուրքիային դուրս է թողել ժամանակակից կործանիչների համատեղ արտադրության և մատակարարման ծրագրից այն բանից հետո, երբ Անկարան 2017-ին պայմանագիր կնքեց, իսկ ավելի ուշ Ռուսաստանից ստացավ Ս-400 զենիթահրթիռային համակարգեր: