«Օվկիանոս-2024» զորավարժություններում ՉԺՀ–ից 4 մարտական և 1 մատակարարման նավ է ներգրավված
https://parstoday.ir/hy/news/world-i222826-Օվկիանոս_2024_զորավարժություններում_ՉԺՀ_ից_4_մարտական_և_1_մատակարարման_նավ_է_ներգրավված
«Օվկիանոս-2024» համատեղ զորավարժություններում Չինաստանի ռազմածովային ուժերից 4 մարտական և մեկ մատակարարման նավ է ներգրավված։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 10, 2024 17:17 Asia/Tehran
  •  «Օվկիանոս-2024» զորավարժություններում ՉԺՀ–ից 4 մարտական և 1 մատակարարման նավ է ներգրավված

«Օվկիանոս-2024» համատեղ զորավարժություններում Չինաստանի ռազմածովային ուժերից 4 մարտական և մեկ մատակարարման նավ է ներգրավված։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հանդիպման պահին նավերը միմյանց ողջունել են դրոշներով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով` Պյոտր Վելիկի ծովածոցի ջրատարածքում հանդիպել են «Օվկիանոս-2024» զորավարժություններին մասնակցող ՌԴ ռազմածովային նավատորմի և Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի մարտական նավերը։

Հիշեցնենք` Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Օվկիանոս-2024» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են այսօր։