«Օվկիանոս-2024» զորավարժություններում ՉԺՀ–ից 4 մարտական և 1 մատակարարման նավ է ներգրավված
(last modified Tue, 10 Sep 2024 13:47:15 GMT )
Սեպտեմբեր 10, 2024 17:17 Asia/Tehran
  •  «Օվկիանոս-2024» զորավարժություններում ՉԺՀ–ից 4 մարտական և 1 մատակարարման նավ է ներգրավված

«Օվկիանոս-2024» համատեղ զորավարժություններում Չինաստանի ռազմածովային ուժերից 4 մարտական և մեկ մատակարարման նավ է ներգրավված։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հանդիպման պահին նավերը միմյանց ողջունել են դրոշներով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով` Պյոտր Վելիկի ծովածոցի ջրատարածքում հանդիպել են «Օվկիանոս-2024» զորավարժություններին մասնակցող ՌԴ ռազմածովային նավատորմի և Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի մարտական նավերը։

Հիշեցնենք` Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Օվկիանոս-2024» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են այսօր։