Գերմանիայում օդանավը մեկնել է՝ «մոռանալով» վերցնել ավելի քան 90 ուղեւորի
Հունիս 19, 2016 04:16 Asia/Tehran
Eurowings ընկերության օդանավը դուրս է եկել Դյուսելդորֆի օդանավակայանից՝ «մոռանալով» վերցնել ավելի քան 90 ուղեւորի, հայտնում է Express-ը:
Դրեզդեն թռչող օդանավի ուղեւորներին երկու ավտոբուսով տարել են նստեցման: Առաջին ավտոբոսի 40 ուղեւորները բարեհաջող նստել են օդանավ եւ մեկնել Դրեզդեն:
Մյուս ավտոբուսում մնացած ուղեւորներին հանգստացնելու եւ օդանավակայանի աշխատակիցների անվտանգության ապահովման համար ժամանել է ոստիկանության 10 աշխատակից:
Պիտակ