Բունդեսվերը մտադիր է իր շարքերն ընդունել ԵՄ այլ երկրների քաղաքացիներին
https://parstoday.ir/hy/news/world-i22420-Բունդեսվերը_մտադիր_է_իր_շարքերն_ընդունել_ԵՄ_այլ_երկրների_քաղաքացիներին
Գերմանիան նախատեսում է իր զինված ուժերում ընդունել ԵՄ այլ երկրների քաղաքացիներին, հաղորդում է Welt թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի նոր ռազմական հայեցակարգը, որը դեռ հրապարակված չէ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2016 04:31 Asia/Tehran
  • Բունդեսվերը մտադիր է իր շարքերն ընդունել ԵՄ այլ երկրների քաղաքացիներին

Գերմանիան նախատեսում է իր զինված ուժերում ընդունել ԵՄ այլ երկրների քաղաքացիներին, հաղորդում է Welt թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի նոր ռազմական հայեցակարգը, որը դեռ հրապարակված չէ:

«Բունդեսվերի դռները ԵՄ քաղաքացիների առջեւ բացելը ոչ միայն կնպաստի ինտեգրման ներուժին եւ Գերմանիայում կայուն ռազմական անձնակազմի ձեւավորմանը, այլեւ ակնհայտ ազդակ կլինի Եվրոպայի հեռանկարների համար»,- գրում է թերթը:

Այնուհետեւ նշվում է, որ այս ռազմավարությունը կվերաբերի «որոշակի թիրախային խմբերին»:

Ներկայումս Բունդեսվերում մոտ 167 հազար զինծառայող կա՝ ներառյալ պայմանագրայիններին եւ կադրային զինվորականներին: 2017-ին Գերմանիայն այդ թիվը ցանկանում է ավելացնել 7 հազարով: