ԱՄՆ-ն ավելացնում է  Արևմտյան Ասիայում իր ռազմական ուժը 
(last modified Sat, 02 Nov 2024 07:00:28 GMT )
Նոյեմբեր 02, 2024 10:30 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ավելացնում է  Արևմտյան Ասիայում իր ռազմական ուժը 

Պենտագոնը հայտարարել է, որ մեծացնում է Արևմտյան Ասիայում առզմական ներկայությունը։ 

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Պենտագոնի խոսնակ  Փեթ Ռայդերը հայտարարել է․ «Պենտագոնը նախատեսում է  մեծացնել Արևմտյան Ասիայում իր ռազմական ներկայությունը, ավելացնելով ռմբակոծիչների, կործանիչների և ռազմանավերի թիվը»։
Նշելով, որ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է մի քանի B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներ, կործանիչների էսկադրիլիա, լիցքավորող ինքնաթիռներ և ռազմածովային կործանիչներ ուղարկել Արևմտյան Ասիա, Ռայդերը հավելել է․ «Առաջիկա ամիսներին ամերիկացի զինվորների նոր խումբը կժամանի Արևմտյան Ասիա։ Միևնույն ժամանակ, USS Abraham Lincoln ավիակիրը և նրան ուղեկցող նավատորմը կվերադառնան ԱՄՆ»։
USS Abraham Lincoln ավիակիրը և ԱՄՆ ռազմածովային ուժերի երեք կործանիչներ Սան Դիեգո նավահանգիստ կվերադառնան  նոյեմբերի կեսերին:
Վախենալով  Սիոնիստական ռեժիմի  ագրեսիային Իրանի պատասխանից, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Կոնգրեսին ուղղված նամակում, հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները կմնան Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։