Մեկնաբանություն․ Ինչո՞ւ են Ռուսատսանին մտահոգում կենսաբանական ոլորտում ԱՄՆ-ի ծրագրերը
Հաշվի առնելով, որ կենսաբանական զենքի ոլորտում ԱՄՆ գործունեությունը հիմնականում ուղղված է Ռուսաստանի դեմ, Մոսկվան, դատապարտելով այդ գործողությունները, ՄԱԿ-ին ու Անվտանգության խորհրդին կոչ է արել ընդունել այդ գործունեությանը հակազդող բանաձևեր։
Ըստ ՌԴ ԱՆ զեկույցի՝ ԱՄՆ-ի կենսաբանական գործունեությունը մոտ 55 միլիարդ դոլարի ուղղակի և անուղղակի վնաս է պատճառել այդ երկրին։ Զեկույցում նշվում է նաև, որ ԱՄՆ-ը 30 լաբորատորիաներում մի քանի նմուշներ է հավաքել Ռուսաստանի քաղաքացիներից՝ դրանք Ռուսաստանի սահմանների մոտ կենսաբանական զենք ստեղծելու համար օգտագործելու նպատակով։
ԱՄՆ-ի կենսաբանական գործունեությունն ուղղված է նախկին ԽՍՀմ հանրապետություններ ներթափանցելուն, որպեսզի այդ երկրներին հեռացնի իր մրցակիցներ Չինաստանից և Ռուսաստանից, միևնույն ժամանակ մեծացնելով նրանց դեմ ուղղված կենսաբանական սպառնալիքների շրջանակը:
Մոսկվային այս հանգամանքը մտահոգում է։ ՌԴ ԱՆ մասնագետները 2013թ Ռուսաստանի հարավում գրանցել են նոր հիվանդություններ, որոնց թվում՝ Ռոստովի մարզում հայտնաբերված մանկական մինինգիտը և խոզի ժանտախտը։ Հաշվի առնելով բոլոր փաստերը, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ն կենսաբանական զենք է մշակում, հատկապես Ռուսաստանի հարևան երկրներում, Մոսկվան այդ հարցը բարձրացրել է ՄԱԿ-ում։ 2022 թվականի նոյեմբերին ՌԴ ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության դրեց ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաներում հետաքննություններ անցկացնելու անհրաժեշտության մասին բանաձևը և նշեց, որ արդյունքները պետք է ներկայացվեն հանրությանը։ Սակայն բանաձևը չընդունվեց։ Բանաձևին կողմ քվեարկեցին Ռուսաստանն ու Չինաստանը, դեմ՝ ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան։ 9 այլ անդամներ ձեռնպահ մնացին։ Արևմուտքը կասեցրեց ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաներում հետաքննության անցկացումը։ Իսկ դա Վաշինգտոնին հնարավորություն տվեց շարունակել կենսաբանական զենք ստեղծելուն ուղղված ջանքերը։ Այդ զենքի կիրառումը կարող է առաջացնել աննախադեպ հումանիտար աղետ։
Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է ԱՄՆ-ի սահմաններից դուրս, հատկապես նախկին խորհրդային հանրապետություններում ամերիկյան կենսաբանական ներկայության մեծացման կապակցությամբ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինան որպես փորձադաշտ է օգտագործում կենսաբանական զենքի համար։
Նա նշել էր․ «Կիևի ռեժիմը դարձել է ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք ու փաստացի կորցրել իր ինքնիշխանությունը։ Իսկ ուկրաինական հողերը վերածվել են կենսաբանական զենքի փորձադաշտի, և այդ երկիրը լցնում են զենքերով»։
Պուտինի այս հայտարարությունը վկայում է, թե որքան մեծ վտանգ է ներկայացնում այս հարցը Մոսկվայի համար։ Ավելի վաղ Ռուսաստանը քննադատել էր Ուկրինայում տասնյակ ամերիկյան լաբորատորիաների առկայությունը։ Պենտագոնի վերահսկողությամբ աշխատող այդ լաբորատորիաներում մշակվում էր կենսաբանական գաղտնի զենք։
2023թ․ ՌԴ ԶՈՒ միջուկային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի հրամանատար Իգոր Կիրիլովը հայտարարեց․ «Մենք ապացույցներ ունենք, որ ԱՄՆ-ն իր կենսաբանական զենքի արտադրության լաբորատորիաները, որոնք նախկինում տեղակայված էին Ուկրաինայում, տեղափոխել է եվրոպական այլ երկրներ, այդ թվում՝ Լեհաստան»։
Ուկրաինայում կենսաբանական զենքի լաբորատորիաներում ԱՄՆ-ի գործողությունների բացահայտումը վկայում է, թե Կիևի հետ պաշտպանական համագործակցության քողի տակ Վաշինգտոնն իրականում ինչ նպատակներ է հետապնդում։
ԱՄՆ Պետդեպարտամենտը մերժել է Ուկրաինայում լաբորատորիաների առկայության մասին պնդումները։ Սակայն ապացույցները փաստում են, որ Պենտագոնն ուղղակիորեն ղեկավարել է այդ լաբորատորիաները, իսկ կապալառուներն իրականացրել են կենսաբանական նյութերի հետ կապված ծրագրերը: Հատկանշական է, որ նման նախագծերում ԱՄՆ-ն պայմանագիր է կնքում քաղաքացիական ոլորտի կապալառուների հետ, փորձելով նվազեցնել այդ լաբորատորիաների ու Պենտագոնի միջև կապի շուրջ կասկածները։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ սահմանակից երկրներում ամերիկյան կենսաբանական լաբորատրիաների առկայությանը, Կիրիլովը հայտարարել է․ «Վաշինգտոնը չի դադարեցրել ռազմական նպատակներով կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը, այլ դրանց ղեկավարումը փոխանցել է այլ քաղաքացիական ընկերությունների»։
Ռուսաստանը հայտարարել է, որ Վրաստանում ամերիկյան կենսաբանական զենքի լաբորատորիաների կառուցումը միջազգային բոլոր կոնվենցիաների խախտում է և սպառնալիք Մոսկվայի ու Պեկինի համար:
2020թ․ ապրիլին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների առկայությունը այլ երկրներում, այդ թվում՝ Վրաստանում ու Ռուսաստանի սահմանների մոտ, կարող է հանգեցնել աշխարհում վտանգավոր պաթոգենների տարածմանը։
Զախարովայի խոսքով․․ «Չի կարելի բացառել, որ երրորդ աշխարհի երկրներում գործող լաբորիատորիաներում արտադրվում և ձևափոխվում են բոլոր տեսակի վտանգավոր պաթոգեններ, այդ թվում նաև ռազմական նպատակներով օգտագործվելու համար»։
Զախարովան հիշեցրեց, որ վրաց-ամերիկյան Ռիչարդ Լուգարի հանրային առողջության կենտրոնը գործում է Թբիլիսիի մերձակայքում, և պաշտոնապես ներառված է վարակիչ հիվանդությունների տարածման գլոբալ վերահսկողության ամերիկյան բանակի կազմում։