ՄԱԿ. Աշխարհում ավելի քան 473 միլիոն երեխա ապրում է հակամարտության գոտիներում
https://parstoday.ir/hy/news/world-i227644
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրապարակված նոր ուսումնասիրությունը բացահայտում է երեխաների իրավունքների տագնապալի խախտումներն ամբողջ աշխարհում, ներառյալ սպանությունների, վնասվածքների, կրթության անհասանելիության և թերսնման դեպքերի աճը:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Հունվար 01, 2025 18:37 Asia/Tehran
  • ՄԱԿ. Աշխարհում ավելի քան 473 միլիոն երեխա ապրում է հակամարտության գոտիներում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրապարակված նոր ուսումնասիրությունը բացահայտում է երեխաների իրավունքների տագնապալի խախտումներն ամբողջ աշխարհում, ներառյալ սպանությունների, վնասվածքների, կրթության անհասանելիության և թերսնման դեպքերի աճը:

Պաղեստինյան տարածքներից մինչև Մյանմա, Հաիթիից մինչև Սուդան աշխարհը բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր ամենաբարձր մակարդակի հակամարտություններին: Հետազոտության մեջ նշվում է, որ ավելի քան 473 միլիոն երեխա՝ մինչև 18 տարեկան աշխարհի բնակչության գրեթե 19%-ը, ապրում է հակամարտության գոտիներում։ Բռնության հետևանքով մոտ 47,2 միլիոն երեխա ստիպված է եղել լքել իրենց տները։

news.am