Բելգիան դարձավ ԵՄ առաջին երկիրը, որն արգելեց միանգամյա օգտագործման վեյփերի վաճառքը
Հունվար 02, 2025 11:22 Asia/Tehran
Բելգիան դարձել է Եվրամիության առաջին երկիրը, որն արգելել է միանգամյա օգտագործման էլեկտրոնային ծխախոտի վաճառքը։
Նոր կանոններն ուժի մեջ են մտել 2025 թվականի հունվարի 1-ից, հայտնում է The Guardian-ը։
Ինչպես նշվում է, Բելգիայում միանգամյա օգտագործման էլեկտրոնային ծխախոտների վաճառքը որոշվել է արգելել առողջապահական և բնապահպանական նկատառումներով։ Նույն օրը Միլանում ուժի մեջ է մտել բացօթյա ծխելու արգելքը, երբ ԵՄ երկրները քննարկում են ծխախոտի նկատմամբ վերահսկողության խստացումը։
news.am
Պիտակ