Գերմանիայի դատարանը մերժել է Էրդողանի հայցը
https://parstoday.ir/hy/news/world-i22777-Գերմանիայի_դատարանը_մերժել_է_Էրդողանի_հայցը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայցը, որը ներկայացվել էր Գերմանիայում խոշորագույն հրատարակչատներից Axel Springer-ի ղեկավար Մաթիաս Դեպֆների նկատմամբ՝ երգիծաբան Յան Բեմերմանին աջակցելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2016 11:51 Asia/Tehran
  • Գերմանիայի դատարանը մերժել է Էրդողանի հայցը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայցը, որը ներկայացվել էր Գերմանիայում խոշորագույն հրատարակչատներից Axel Springer-ի ղեկավար Մաթիաս Դեպֆների նկատմամբ՝ երգիծաբան Յան Բեմերմանին աջակցելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը դատի է տվել Դեպֆներին, որն ապրիլին բաց նամակ էր հղել Welt am Sonntag թերթին, որում նշել էր, որ թուրք առաջնորդի վերաբերյալ երգիծաբան Յան Բեմերմանի սկանդալային բանաստեղծությունը շատ է զվարճացրել իրեն, և որ ինքն ամբողջովին կողմ է Բեմերմանի ձևակերպումներին ու վիրավորանքներին:

Գերմանացի երգիծաբան ու հաղորդավար Բեմերմանը մարտի 31-ին ZDF հեռուստաալիքի Neo Magazin Royalе սատիրիկ հաղորդման եթերում վիրավորական բանաստեղծություն էր կարդացել Էրդողանի հասցեին: Բեմերմանի նկատմամբ հետաքննություն է կատարվում: