Հարցում. Գերմանիայի զինվորականները դժգոհ են իրենց զենքի որակից
https://parstoday.ir/hy/news/world-i22813-Հարցում._Գերմանիայի_զինվորականները_դժգոհ_են_իրենց_զենքի_որակից
Ռազմագիտության եւ հասարակագիտության կենտրոնի իրականացրած հարցման արդյունքներով գերմանացի զինվորականների մեծամասնությունը դժգոհ է իր սեփական զենքի որակից, գրում է Bild թերթը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2016 13:48 Asia/Tehran
  • Հարցում. Գերմանիայի զինվորականները դժգոհ են իրենց զենքի որակից

Ռազմագիտության եւ հասարակագիտության կենտրոնի իրականացրած հարցման արդյունքներով գերմանացի զինվորականների մեծամասնությունը դժգոհ է իր սեփական զենքի որակից, գրում է Bild թերթը

Եվ այսպես, հարցմանը մասնակցած 800 զինվորականների միայն 8 տոկոսն է հայտարարել, որ գոհ է իրեն ամրակցված զենքի որակից: 43 տոկոսը կամ բոլորովին չի վստահում այդ զենքին կամ «ավելի շատ չի վստահում», 28 տոկոսը վստահում է իր զենքին, իսկ 16 տոկոսը «ավելի շատ վստահում է»:

Բունդեսվերի զինծառայողների միության նախագահ Անդրե Վյուսթների կարծիքով հետազոտության արդյունքները վկայում են զինվորականների զենքի աղետալի վիճակի մասին: