Չինաստանը զգուշացրել է Արևմուտքին՝ Իրանի դեմ «ձգանի մեխանիզմը» կիրառելու կապակցությամբ
(last modified Fri, 14 Mar 2025 13:38:57 GMT )
Մարտ 14, 2025 17:08 Asia/Tehran
  • Չինաստանը զգուշացրել է Արևմուտքին՝ Իրանի դեմ «ձգանի մեխանիզմը» կիրառելու կապակցությամբ

Չինաստանի ԱԳ նախարարը զգուշացրել է Արևմուտքին՝ Իրանի դեմ «ձգանի մեխանիզմի» գործադրման հետևանքների մասին՝ ասելով. «Դա կկործանի Թեհրանի հետ միջուկային համաձայնության հասնելու տարիների դիվանագիտական ջանքերի արդյունքները»:

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին առաջարկել է 5 կետից բաղկացած ծրագիր՝ Իրանի միջուկային խնդիրը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով լուծելու համար:
Նա ծրագիրը ներկայացրել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի հետ Պեկինում կայացած հանդիպման ժամանակ։ 

Վան Յին ասել է․ «Իրանը պետք է շարունակի միջուկային զենք չստեղծելու իր հանձնառությունը, և բոլոր կողմերը պետք է հարգեն միջուկային էներգիան խաղաղ ճանապարհով օգտագործելու Իրանի իրավունքը՝ որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը ստորագրող երկրի:

Չինաստանի ԱԳ նախարարը կոչ է արել ՀԳՀԾ-ի շրջանակում նոր կոնսենսուս ձևավորել, հավելելով․ «Չինաստանը հույս ունի, որ բոլոր կողմերը քայլեր կձեռնարկեն կոնսենսուսի հասնելու և բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու համար»։
Նրա խոսքով․ «Միացյալ Նահանգները պետք է քաղաքական ազնվություն դրսևորի և առանց հապաղելու վերադառնա բանակցություններին»։
Քննադատելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդն այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար օգտագործելը, նա կոչ է արել ուժեղացնել ջանքերը՝ տարբեր կողմերի միջև երկխոսությունն ու համագործակցությունը մեծացնելու համար: 

Ավելի վաղ, իրավական և միջազգային հարցերով Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին  եռակողմ հանդիպման կապակցությամբ ասել էր․ «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր թեմաների, այդ թվում ընդգծվել է անօրինական միակողմանի պատժամիջոցները դադարեցնելու, խնդիրները դիվանագիտության ու երկխոսության միջոցով լուծելու, պատժամիջոցների, ճնշումների, ուժի և սպառնալիքի քաղաքականությունից հրաժարվելու, ստեղծված իրավիճակի բուն պատճառներն, այդ թվում՝ ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալը և Եվրոեռյակի կողմից իր պարտավորությունները չկատարելու հարցի քննարկման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև 2231 բանաձևի և դրա իրագործման ժամանակացույցի կարևորությանը, հատկապես 2025 թվականի հոկտեմբերին Անվտանգության խորհրդում Իրանի միջուկային խնդրի ավարտը։
Ընդգծվել է իրավիճակը վատթարացնող, գործակալության տեխնիկական, օբյեկտիվ և անկողմնակալ աշխատանքին խաթարող ցանկացած գործողությունից զերծ մնալու անհրաժեշտությունը։ Կարևորվել են նաև երեք երկրների միջև այս և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ խորհրդակցությունները, համագործակցությունը և համակարգումը, միջազգային կազմակերպություններում և բազմակողմ համաձայնագրերում այդ թվում՝  ՇՀԿ-ում և ԲՐԻԿՍ-ում համագործակցության ու համակարգման ամրապնդումը։ Ընդգծվել է նաև, որ ցանկացած բանակցություն և քննարկում պետք է կենտրոնացած լինի բացառապես միջուկային խնդրի և պատժամիջոցների վերացման վրա»։