Համաշխարհային շուկաները բացասաբար են արձագանքում Թրամփի մաքսատուրքերի քաղաքականությանը
(last modified Thu, 03 Apr 2025 07:03:31 GMT )
Ապրիլ 03, 2025 10:33 Asia/Tehran
  • Համաշխարհային շուկաները բացասաբար են արձագանքում Թրամփի  մաքսատուրքերի քաղաքականությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տարբեր երկրներից ներկվող ապրանքների վրա սահմանված նոր մաքսատուրքերը ցնցել են համաշխարհային շուկաները և համաշխարհային ֆինանսական շուկաներում արժեթղթերի անկման պատճառ դարձել։ Տնտեսական վերլուծաբաններն այս քայլը համարում են լուրջ սպառնալիք համաշխարհային առևտրի և ԱՄՆ-ի տնտեսության համար:

Նոր մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել տնտեսական անկման և համաշխարհային շուկաներում ներդրողների վստահության նվազմանը։ Այս քաղաքականությունը կարող է խթանել երկրների միջև առևտրային պատերազմը։

2025 թվականի ապրիլի 2-ին Թրամփի վարչակազմը հայտարարեց Չինաստանից, Եվրոպական Միությունից և Ճապոնիայից ներկրվող ապրանքների վրա նոր մասքատուրքերի սահմանման մասին։ Որպես արդարացում նա նշեց, որ այդ քաղաքականությունն ուղղված է ԱՄՆ-ի տնտեսական անկախության ամրապնդմանը։ Թրամփի այս քաղաքականությունը բացասական արձագանքներ է առաջացրել տարբեր երկրներում և տնտեսական վերլուծաբանների շրջանում։

S&P 500 ինդեքսը նվազել է երեք տոկոսով։ Չիինական յուանի արժեքը նույնպես  նվազել է։ Dior Financial Advisory Group-ի գործադիր տնօրեն Նեյջել Գրինը հայտարարել է, որ Թրամփի սահմանած սակագները ոչնչացնում են աշխարհի տնտեսական շարժիչը։

Բացասական են  արձագանքել  տարբեր երկրներից, այդ թվում՝ Իտալիայից, Անգլիայից, Շվեյցարիայից:

Տնտեսական անկման և դոլարի` որպես համաշխարհային արժույթի նկատմամբ վստահության կորստի կանխատեսումներ

Թրամփի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը դիտվում է ոչ միայն որպես տնտեսական միջոց, այլ նաև որպես ԱՄՆ առևտրային քաղաքականության փոփոխություն, որը կարող է հանգեցնել միջազգային առևտրային պատերազմի: Այս իրավիճակը կարող է հանգեցնել երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների թուլացման և քաղաքական լարվածության աճի։

Վերլուծաբանները նաև զգուշացնում են, որ այս մաքսատուրքերը կարող են հանգեցնել ԱՄՆ-ում գների բարձրացմանը և ամերիկացի սպառողների գնողունակության նվազմանը և արդյունքում՝  տնտեսական անկման։ Բացի այդ, տարբեր երկրներ նույնպես կարող են նմանք այլերի դիմել իրենց շահերը պաշտպանելու համար, ինչը կարող է հանգեցնել մաքսատուրքերի բարձրացման։