Վաշինգտոնում դանակով իրականացված հարձակման հետևանքով կա 6 վիրավոր
Վաշինգտոնում 6 մարդ վիրավորվել է դանակով իրականացված հարձակման պատճառով։ Հաղորդվում է, որ հարձակվողը հավանաբար եղել է թմրանյութի ազդեցության տակ։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ամերիկյան ABC հեռուստաալիքը, վկայակոչելով Վաշինգտոնի ոստիկանական բաժանմունքի խոսնակին, հայտարարել է. «Վաշինգտոնում 6 հոգի վիրավորվել է դանակով իրականացված հարձակման հետևանքով։ Հարձակվողը հոգեբանական նորմալ վիճակում չի գտնվել»։
Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը, ով ինքն իրեն վիրավորել է, բերման է ենթարկվել։
Վաշինգտոնի ոստիկանապետ Պամելա Սմիթն ասել է.«Ոստիկանները դեպքի վայր են ժամանել մեկ րոպեից էլ քիչ ժամանակում և հայտնաբերել մի քանի մարդու՝ դանակի հարվածներով»:
Սմիթը հավելել է. «Նախնական տեղեկություններով՝ կասկածյալը նախ սկսել է իրեն դանակահարել փողոցով քայլելիս, իսկ հետո վիրավորել կին ուղեկցին։ Այնուհետև նա դանակահարել է փողոցում գտնվող այլ մարդկանց, այդ թվում՝ երկու հոգու, ովքեր փորձել են կանխել հարձակումը»:
Ոստիկանությունը հայտարարել է․ «Այս հանցագործությունից հետո չորս կին և երկու վիրավոր տղամարդ անմիջապես տեղափոխվել են շրջանի հիվանդանոցներ»։
ՀԴԲ-ն հայտնել է դպրոցներում և համալսարաններում հանցավոր միջադեպերի աճի մասին։
Կառույցը հայտարարել է, որ ԱՄՆ-ում հանցագործության և բռնության յուրաքանչյուր 10 դեպքից մեկը տեղի է ունենում դպրոցներում կամ համալսարաններում, իսկ հանցագործությունների զոհերի մեծ մասը սևամորթ և հրեա ուսանողներ են։