Ալիևը Ռուսաստանին զավթիչ է անվանել
https://parstoday.ir/hy/news/world-i231204-Ալիևը_Ռուսաստանին_զավթիչ_է_անվանել
Տեսանելի ապագայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության ոչ մի հեռանկար չեմ տեսնում։ Դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2025 16:09 Asia/Tehran
  • Ալիևը Ռուսաստանին զավթիչ է անվանել

Տեսանելի ապագայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության ոչ մի հեռանկար չեմ տեսնում։ Դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ռուսաստանը բռնազավթած տարածքները հայտարարեց Ռուսաստանի մաս, ինչպե՞ս կարող է դրանից հրաժարվել։

Ուկրաինան, ինչպես մնացած աշխարհը, այս բռնազավթած հողերը համարում է Ուկրաինայի մաս:

Ադրբեջանը դրանք Ուկրաինայի մաս է համարում։ Ինչպե՞ս կարող են դա զոհաբերել և ասել. «ոչ, դա Ուկրաինայի մաս չէ»: Դե, եթե դա տեղի ունենա, կնշանակի, որ ես ինչ-որ բան չեմ հասկանում միջազգային քաղաքականությունից»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նշել է Ալիևը։

news.am