Ֆրանսիայի նախագահ. Մենք հունիսին կճանաչենք Պաղեստին պետությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը հունիսին կճանաչի Պաղեստին պետությունը։
Փարիզի այս քայլը կարող է դիտվել որպես պաղեստինյան խնդրի նկատմամբ միջազգային քաղաքականության էական փոփոխություն և էական ազդեցություն ունենալ Արևմտյան Ասիայում խաղաղ գործընթացի վրա:
Եգիպտոս կատարած այցի ժամանակ Մակրոնը ֆրանսիական 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է, որ Փարիզը մտադիր է Նյու Յորքում ՄԱԿ-ի համաժողովում ճանաչել Պաղեստին պետությունը։ Նա ասել է, որ Փարիզի որոշման հիմքում արդարության հաստատման ցանկությունն է, այլ ոչ թե ուրիշներին հաճոյանալու։
Մակրոնը հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ համաժողովը համանախագահելու իր նպատակի մասին, որպեսզի ավարտին հասցվի այլ երկրների կողմից Պաղեստին պետության փոխադարձ ճանաչման գործընթացը։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարն արձագանքել է այս հայտարարություններին՝ դրանք անվանելով ահաբեկչությունն ամրապնդող խորհրդանշական գործողություն։
Մակրոնը հայտարարել է նաև եգիպտացի գործընկերոջ և Հորդանանի թագավորի հետ եռակողմ հանդիպման մասին՝ Գազայում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։ Վերլուծաբանները կարծում են, որ Ֆրանսիայի կողմից Պաղեստին պետության ճանաչումը կարող է կարևոր քայլ լինել Պաղեստինի իրավունքների պաշտպանության և Իսրայելի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ՝ հարգելու մարդու իրավունքները: