Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է կինոթատրոնում կրակոցներ արձակած տղամարդուն
https://parstoday.ir/hy/news/world-i23221-Գերմանիայի_ոստիկանությունը_ձերբակալել_է_կինոթատրոնում_կրակոցներ_արձակած_տղամարդուն
Իրավապահները ձերբակալել են Գերմանիայի Ֆիրնհայմ քաղաքի կինոթատրոնում կրակահերթեր արձակած տղամարդուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2016 05:59 Asia/Tehran
  • Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է կինոթատրոնում կրակոցներ արձակած տղամարդուն

Իրավապահները ձերբակալել են Գերմանիայի Ֆիրնհայմ քաղաքի կինոթատրոնում կրակահերթեր արձակած տղամարդուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տղամարդը, հավանաբար, կինոթատրոնում պատանդներ է վերցրել: Գերմանական Bild պարբերականի տվյալներով, ոստիկանությունն այդ տեղեկատվությունը դեռ չի հաստատել:

Տղամարդը զենքը ձեռքին կինոթատրոն է ներխուժել տեղի ժամանակով ժամը 15:00-ին: Վկաները կրակոցներ են լսել, հաղորդվել էր, որ կան վիրավորներ: Վիրավորների թիվը տատանվում է 20-50-ի սահմաններում: