Հարձակում ԱՄՆ Տեխաս նահանգի մզկիթների վրա
https://parstoday.ir/hy/news/world-i233026-Հարձակում_ԱՄՆ_Տեխաս_նահանգի_մզկիթների_վրա
Տեխաս նահանգի Օսթին քաղաքի երեք մզկիթներ վանդալիստական հարձակումների թիրախ են դարձել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2025 06:57 Asia/Tehran
  • Հարձակում ԱՄՆ Տեխաս նահանգի մզկիթների վրա

Տեխաս նահանգի Օսթին քաղաքի երեք մզկիթներ վանդալիստական հարձակումների թիրախ են դարձել։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը (CAIR-Austin) դատապարտել է այդ գործողությունները և կոչ է արել ոստիկանությանը ուժեղացնել անվտանգային պարեկությունը Նուասես մզկիթի, 《Ահլե Բեյթ》 իսլամական ասոցիացիայի (IABA) և այլ իսլամական կենտրոնների շուրջ:

Ըստ հրապարակված տեսանյութերի՝ ծածկված դեմքով սպիտակամորթ անձը ներկել է այս կենտրոնների մուտքի դռները։
Այս գործողությունների ընթացքում ոչնչացվել են նաև «Ահլե Բեյթ» իսլամական ասոցիացիայի և Օսթինի կրոնական կենտրոնի հայտարարությունների վահանակներն ու մուտքի դարպասները։

Օսթինի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է միջադեպերի շուրջ հետաքննություն սկսելու մասին և հայտնել, որ ակտիվորեն հետաքննում է վանդալիզմի հեղինակների դրդապատճառները:

Իսլամական հաստատությունները կոչ են արել անհապաղ ուժեղացնել մզկիթների շուրջ անվտանգության միջոցառումները: