Ռուսաստանի և Իրանի համագործակցությունն ակտիվ զարգանում է բոլոր ուղղություններով. Շոյգու
(last modified Wed, 28 May 2025 14:42:45 GMT )
Մայիս 28, 2025 18:12 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Իրանի համագործակցությունն ակտիվ զարգանում է բոլոր ուղղություններով. Շոյգու

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է ռուս-իրանական գործընկերության համակողմանի զարգացման մասին:

Նրա հայտարարությունը հնչել է Մոսկվայում Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ՝ անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ հանդիպման շրջանակում։   Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Շոյգուն ասել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով՝ Ռուսաստանի և Իրանի ղեկավարության կողմից տրված ուղենիշներին համապատասխան:

Նա նշել է, որ նախագահները պարբերաբար կապի մեջ են` Վլադիմիր Պուտինի և  Մասուդ Փեզեշքյանի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել մայիսի 6–ին, զրույցը բովանդակալից է եղել։

Ըստ Շոյգուի` դա վկայում է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին։

Նա հատուկ ուշադրություն է դարձրել ռազմավարական գործընկերության թեմային և հույս է հայտնել, որ Իրանը շուտափույթ կվավերացնի համապատասխան պայմանագիրը։

«Այդ պայմանագիրն ամուր հիմք է դնում մեր փոխգործակցության հետագա որակական աճի համար, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում»,- ասել է Շոյգուն:

Նշենք, որ փաստաթուղթը ստորագրվել է հունվարի 17-ին Մոսկվայում, իսկ ապրիլի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դրա վավերացման մասին օրենքը: