«Մադլին» նավի ուղևորները զգուշացնում են իսրայելական զինվորականներին
(last modified Sun, 08 Jun 2025 14:20:11 GMT )
Հունիս 08, 2025 17:50 Asia/Tehran
  • «Մադլին» նավի ուղևորները զգուշացնում են իսրայելական զինվորականներին

«Մադին» նավի վրա գտնվող ակտիվիստները, որը մոտենում է Գազայի հատվածի ափերին՝ շրջափակումը ճեղքելու և մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով, զգուշացրել են իսրայելական բանակի կողմից իրենց կանգնեցնելու փորձերի մասին և հայտարարել են, որ պատրաստվում են բախվել իսրայելական ուժերին և հեռարձակել այդ առճակատման ուղիղ տեսագրությունը սոցիալական ցանցերում։

Նավը, որի վրա գտնվում են Եվրախորհրդարանի անդամ «Ռիմա Հասանը», Շվեդիայից շրջակա միջավայրի և սոցիալական արդարադատության ակտիվիստ «Գրետա Թունբերգը» և «Գահերի խաղը» սերիալի դերասան «Լիամ Քանինգհեմը», իր ճանապարհորդությունը սկսել է Իտալիայի հարավում գտնվող Սիցիլիա նավահանգստից անցյալ շաբաթ՝ 2025 թվականի հունիսի 1-ին:

Սիոնիստական ռեժիմի բանակը նույնպես պատրաստվում է մոտենալ նավին և հայտարարել է, որ մտադիր է գրավել այն և տեղափոխել Աշդոդի նավահանգիստ։