Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավարի հետ քննարկել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարը
https://parstoday.ir/hy/news/world-i23548-Վլադիմիր_Պուտինը_Չինաստանի_ղեկավարի_հետ_քննարկել_է_ահաբեկչության_դեմ_համատեղ_պայքարը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ քննարկել է ՉԺՀ ղեկավարի հետ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիային վերաբերող հարցերն ու ԿԺԴՀ ատոմային խնդիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2016 16:20 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավարի հետ քննարկել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ քննարկել է ՉԺՀ ղեկավարի հետ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիային վերաբերող հարցերն ու ԿԺԴՀ ատոմային խնդիրը:

«Մենք քննարկել ենք գլոբալ և տարածաշրջանային ամենասուր խնդիրների հետագա քայլերը՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերը, Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը, Կորեական թերակղզում միջուկային ազատ կարգավիճակի ապահովումը»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը միջազգային հարցերում գրեթե նույն դիրքորոշումն ունեն: Նա հավելել է, որ Ռուսաստանը և Չինաստանը շարունակելու են սերտորեն համակարգել քայլերը միջազգային կազմակերպություններում: