Լարվածության սրում ԱՄՆ-Բրազիլիա հարաբերություններում. Նոր մաքսատուրքերից մինչև Թրամփի խրտվիլակի այրում
https://parstoday.ir/hy/news/world-i235590-Լարվածության_սրում_ԱՄՆ_Բրազիլիա_հարաբերություններում._Նոր_մաքսատուրքերից_մինչև_Թրամփի_խրտվիլակի_այրում
ԱՄՆ նախագահը նոր մաքսատուրքեր է սահմանել Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա։
(last modified 2025-08-07T06:27:26+00:00 )
Օգոստոս 07, 2025 09:57 Asia/Tehran
  • Լարվածության սրում ԱՄՆ-Բրազիլիա հարաբերություններում. Նոր մաքսատուրքերից մինչև Թրամփի խրտվիլակի այրում

ԱՄՆ նախագահը նոր մաքսատուրքեր է սահմանել Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա։

CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Բրազիլիայից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա նախկինում սահմանված 10 տոկոս մաքսատուրքին ավելացվել է 40 տոկոս։

 Pars Today-ի փոխանցմամբ՝ հրամանագրում ասվում է. «Բրազիլիայի իշխանությունների կողմից նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի և նրա հազարավոր կողմնակիցների հետապնդումը, սպառնալիքնորը, գրաքննությունը և դատական գործերը մարդու իրավունքների լուրջ խախտում են և հանգեցրել են երկրում օրենքի գերակայության թուլացմանը»։

Հուլիսին, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված նամակում,  Թրամփը սպառնացել էր այդ երկրից ներմուծվող ապրանքների վրա սահմանել բարձր մաքատուրքեր, եթե չդադարեցվի նախկին աջակողմյան նախագահի դատավարությունը, որը մեղադրվում է 2022 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու փորձի մեջ։

Ես չեմ վախենում

Արձագանքելով Թրամփի սպառնալիքներին,  Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան The New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ չի վախենում մարտահրավեր նետել Դոնալդ Թրամփին։ Նա ԱՄՆ նախագահին հորդորել է խուսափել մայրցամաքի երկու խոշորագույն տնտեսությունների միջև «վնաս-վնաս» հարաբերություններ հաստատելուց։

Բողոքի ցույցեր Բրազիլիայում

Al Jazeera-ն հաղորդել է, որ  Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք սահմանելու Թրամփի որոշումն արժանացել է բրազիլացիների քննադատությանը։ Բրազիլիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր, որոնց ժամանակ ցուցարարներն այրել են Թրամփի խրտվիլակը։

Բոլսոնարոյի կալանքի ժամկետը  երկարաձգվել է

Reuters-ը հաղորդել է. «Օգոստոսի 4-ին Բրազիլիայի Գերագույն դատարանի կայացրած որոշմամբ՝ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն կշարունակի մնալ տնային կալանքի տակ: Դատարանը հայտարարել է, որ որոշումը կայացվել է, քանի որ Բոլսոնարոն անտեսել է նախկին որոշումներն ու իր երեխաների միջոցով շփվել է իր կողմնակիցների հետ։ 

Բրազիլիացի դատավորի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել

Associated Press-ի  փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել բրազիլացի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսի նկատմամբ՝ Բոլսոնարոյի գործի շրջանակներում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտման պատճառով: Պատժամիջոցը ներառում է ակտիվների սառեցում և վիզայի արգելք: Քայլը հաջորդել է բրազիլական ապրանքների վրա 50% մաքսատուրքի սահմանմանը, որը վերածվել է լուրջ դիվանագիտական փակուղու։

Պատասխան գործողությունները հետաձգվել են

The Business Standard կայքը գրել է, որ Բրազիլիայի կառավարությունը որոշել է առայժմ ձեռնպահ մնալ պատասխան գործողություններից և փոխարենը մշակել տնտեսական օգնության փաթեթ տուժած ոլորտների համար: Բրազիլիան նաև նախատեսում է պաշտոնական բողոք ներկայացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) և երկարատև բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ: