Եվրոպան վերազինվում է. զենքի գործարանները եռապատկվում են
https://parstoday.ir/hy/news/world-i235858
Ուկրաինայում պատերազմի շարունակվելուն զուգահեռ, Եվրոպայի ռազմական արդյունաբերությունն աննախադեպ արագությամբ ընդլայնվում է։
(last modified 2025-08-15T05:32:24+00:00 )
Օգոստոս 15, 2025 09:02 Asia/Tehran
  • Եվրոպան վերազինվում է. զենքի գործարանները եռապատկվում են

Ուկրաինայում պատերազմի շարունակվելուն զուգահեռ, Եվրոպայի ռազմական արդյունաբերությունն աննախադեպ արագությամբ ընդլայնվում է։

Ռազմական 150 գործարանների արբանյակային պատկերները վկայում են, որ Կանաչ մայրցամաքն իրականացնում է պատմական վերազինման ծրագիր, որի արդյունքում զենքի գործարանների մակերեսը հասել է 7 միլիոն քառակուսի մետրի։

Financial Times-ը գրում է, որ  ըստ արբանյակային տվյալների՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր եվրոպական զենքի գործարաններում շինարարությունը եռապատկվել է և գործարանների մոտ մեկ երրորդում կառուցվել են նոր շենքեր ու ճանապարհներ։

Սա EDREN նախաձեռնության 500 միլիոն եվրո արժողությամբ ASAP  ծրագիրն է, որը նպատակ ունի խթանել զինամթերքի և հրթիռների արտադրությունը: Նախաձեռնության շրջանակներում գործող 88 գործարաններից 20-ում իրականացվել են խոշոր շինարարություններ, իսկ մյուսներում՝  ընդլայնումներ կամ վերափոխումներ:

Արբանյակային պատկերների համաձայն՝ եվրոպական ռազմական գործարաններն այդ թվում՝ այնպիսի խոշոր ընկերությունների գործարաններն, ինչպիսիք են գերմանական Rheinmetall-ը և բրիտանական BAE Systems-ը, արագորեն ընդլայնվում են: Օրինակ՝ Rheinmetall-ի 155 մմ փամփուշտի արտադրության հզորությունը 2022 թվականի 70,000-ից 2027թ կահսնի 1.1 միլիոնի։

Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը՝ հաղորդում է, որ պաշտպանության ոլորտի  վերլուծաբան Ուիլյամ Ալբերսիոն զենքի օբյեկտների ընդլայնումը նկարագրում է որպես «երկարաժամկետ, կառուցվածքային փոփոխություն», որը Եվրոպան տանում է դեպի ռազմական պատրաստվածության նոր դարաշրջան։ Ժամանակաշրջան, որը նման է մշտական պատերազմի արդյունաբերական բազայի։