Օլանդն ու Մերկելը քննարկել են Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո տիրող իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i23590-Օլանդն_ու_Մերկելը_քննարկել_են_Մեծ_Բրիտանիայի_հանրաքվեից_հետո_տիրող_իրավիճակը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսային զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու որոշումից հետո իրավիճակի վերահսկման վերաբերյալ, հաղորդում է Reuters գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2016 05:50 Asia/Tehran
  • Օլանդն ու Մերկելը քննարկել են Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո տիրող իրավիճակը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսային զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու որոշումից հետո իրավիճակի վերահսկման վերաբերյալ, հաղորդում է Reuters գործակալությունը։

«Նրանք լիակատար համաձայնություն են հայտնել, թե ինչպես վերահսկել բրիտանական հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակը»,- հայտարարել են Ֆրանսիայի նախագահի ներկայացուցիչները։

Նաև հաղորդվում է, որ երկու երկրների ղեկավարը նման իրավիճակներից խուսափելու համար երկու երկրների միջև թափանցիկության լիակատար հույս է հայտնել։

Հիշեցնենք, որ հինգշաբթի Մեծ Բրիտանիայում հանրաքվե է անցկացվել ԵՄ կազմում մնալու վերաբերյալ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ԵՄ կազմից դուրս գալու օգտին քվեարկել է ընտրողների 51,9%-ը։