Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանի Տյանցզին քաղաքում
Pars Today - Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում։
Այս հաղորդագրության համաձայն՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կնախագահի այս տարվա գագաթնաժողովը և ելույթ կունենա։ «Շանհայ պլյուս» խորագրով մեկ այլ գագաթնաժողով նույնպես տեղի կունենա Չինաստանում՝ մի շարք այլ երկրների մասնակցությամբ։
Իրանի Իսլամական Հանրապետությունը Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտոնական անդամ է 2021 թվականից։ Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Բելառուսը կազմակերպության այլ մշտական անդամներ են։
Այլ երկրներ, այդ թվում՝ Մոնղոլիան՝ որպես դիտորդ անդամ, ինչպես նաև Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան, Նեպալը, Շրի Լանկան, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը, Եգիպտոսը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, ԱՄԷ-ն և Բահրեյնը, նույնպես կազմակերպության երկխոսության գործընկերներ են։