Սեպտեմբերի 7-ը Մաքուր օդի միջազգային օրն է
https://parstoday.ir/hy/news/world-i236760-Սեպտեմբերի_7_ը_Մաքուր_օդի_միջազգային_օրն_է
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 7-ը հռչակել է Մաքուր օդի համար կապույտ երկնքի միջազգային օր՝ ընդգծելով մարդու առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունը։ Այս տարվա թեման է՝ «Մրցավազք հանուն օդի», յուրաքանչյուր շունչ կարևոր է։
(last modified 2025-09-07T14:54:38+00:00 )
Սեպտեմբեր 07, 2025 18:24 Asia/Tehran
  • Սեպտեմբերի 7-ը Մաքուր օդի միջազգային օրն է

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 7-ը հռչակել է Մաքուր օդի համար կապույտ երկնքի միջազգային օր՝ ընդգծելով մարդու առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունը։ Այս տարվա թեման է՝ «Մրցավազք հանուն օդի», յուրաքանչյուր շունչ կարևոր է։

«Օդի աղտոտվածությունը մեր ժամանակների շրջակա միջավայրի առողջության ամենամեծ ռիսկն է։ Այն խորացնում է կլիմայի փոփոխությունը, հանգեցնում տնտեսական կորուստների և նվազեցնում գյուղատնտեսական արտադրողականությունը։

Այս օրը ևս մեկ անգամ կոչ է արվում բոլորին՝ կառավարություններից և կազմակերպություններից մինչև քաղաքացիական հասարակություն և անհատներ, միանալ լուծումների մրցավազքին։

Նախաձեռնողաբար պայքարելով օդի աղտոտվածության դեմ՝ կարող ենք հասնել վերափոխիչ փոփոխությունների և ապահովել առողջ օդ բոլորի համար։

Օդի աղտոտվածությունն անհամաչափորեն ազդում է կանանց, երեխաների և տարեցների վրա, հատկապես ցածր եկամուտ ունեցող բնակչության շրջանում։

Առանց շտապ միջամտության՝ մինչև 2050 թ․ վաղաժամ մահերի թիվը կավելանա ավելի քան 50%-ով։

Հասարակությունը մեծ վնաս է կրում օդի աղտոտվածությունից՝ տնտեսության, աշխատանքի արտադրողականության, առողջապահական ծախսերի և զբոսաշրջության վրա բացասական ազդեցությունների պատճառով»,-ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունում։