Վաշինգտոնում կայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանությունը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Քենեդու անվան կատարողական արվեստների կենտրոնում կայացավ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը.
A խումբ Մեքսիկա Հարավաֆրիկյան Հանրապետություն Կորեայի հանրապետություն Փլեյ-օֆֆ D-ի հաղթողը (Դանիա, Հյուսիսային Մակեդոնիա, Չեխիա, Իռլանդիա)
B խումբ Կանադա Փլեյ-օֆֆ A-ի հաղթողը (Իտալիա, Հյուսիսային Իռլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կատար) Շվեյցարիա
C խումբ Բրազիլիա Մարոկկո Հայիթի Շոտլանդիա
D խումբ ԱՄՆ Պարագվայ Ավստրալիա Փլեյ-օֆֆ C-ի հաղթողը (Թուրքիա, Ռումինիա, Սլովակիա, Կոսովո)
E խումբ ԳերմանիաԿյուրասաոԿոտդիվուար Էկվադոր
F խումբ Նիդեռլանդներ Ճապոնիա Փլեյ-օֆֆ B-ի հաղթողը (Ուկրաինա, Շվեդիա, Լեհաստան, Ալբանիա) Թունիս
G խումբ Բելգիա Եգիպտոս Իրան Նոր ԶԵլանդիա
H խումբ Իսպանիա Կաբո Վերդե Սաուդյան Արաբիա Ուրուգվայ
I խումբ Ֆրանսիա Սենեգալ Փլեյ-օֆֆ 2-ի հաղթողը (Իրաք, Բոլիվիա, Սուրինամ) Նորվեգիա
J խումբ Արգենտինա Ալժիր Ավստրիա Հորդանան
K խումբ Պորտուգալիա Փլեյ-օֆֆ 1-ի հաղթողը (Կոնգո ԴՀ, Նոր Կալեդոնիա, Ճամայկա) Ուզբեկստան Կոլումբիա
L խումբ Անգլիա Խորվաթիա Գանա Պանամա
2026 թվականի աշխարհի առաջնությանը կմասնակցեն 48 թիմեր, որոնք կբաժանվեն 12 խմբի՝ յուրաքանչյուրում չորս հավաքական: Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս կգան առաջին երկու տեղը զբաղեցրած հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղում գտնվող ութ լավագույն թիմերը: Խմբային փուլի մրցաշարը կկայանա հունիսի 11-27-ը, 1/16 եզրափակիչը` հունիսի 28 - հուլիսի 3, 1/8 եզրափակիչը` հուլիսի 4-7, քառորդ եզրափակիչը` հուլիսի 9-11, կիսաեզրափակիչը` հուլիսի 14-15, երրորդ տեղի համար խաղը` հուլիսի 18, իսկ եզրափակիչը` հուլիսի 19: