ԱՄՆ պետքարտուղարությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել կատարել պարտավորությունները
https://parstoday.ir/hy/news/world-i24088-ԱՄՆ_պետքարտուղարությունը_ղարաբաղյան_հակամարտության_կողմերին_կոչ_է_արել_կատարել_պարտավորությունները
ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է մնում միջնորդական ջանքերին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի հարցերով օգնականի տեղակալ Քեթլին Կավալեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2016 05:19 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել կատարել պարտավորությունները

ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է մնում միջնորդական ջանքերին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի հարցերով օգնականի տեղակալ Քեթլին Կավալեկը:

Նրա խոսքով, ապրիլին շփման գծի երկայնքով բռնության բռնկումը վկայում է հստակ եւ անմիջական սպառնալիքի մասին, որն առկա է ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների պատճառով:

Քեթլին Կավալեկն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«Հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները կշարունակեն աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների արդյունքներն իրականացնելու ուղղությամբ: Կողմերին կոչ ենք անում կատարել պարտավորությունները, որոնք ստանձնել են բարձրագույն մակարդակով հանդիպումների ընթացքում, հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման եւ համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների առաջընթացի համար»,- հավելել է Կավալեկը: