ԲՐԻԿՍ-ը Թրամփի մղձավա՞նջն է
https://parstoday.ir/hy/news/world-i241868-ԲՐԻԿՍ_ը_Թրամփի_մղձավա_նջն_է
Սիոնիստական լրատվամիջոցը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահի տեսանկյունից ԲՐԻԿՍ խումբը սպառնալիք է։
(last modified 2026-01-23T07:26:38+00:00 )
Հունվար 23, 2026 10:56 Asia/Tehran
  • ԲՐԻԿՍ-ը Թրամփի մղձավա՞նջն է

Սիոնիստական լրատվամիջոցը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահի տեսանկյունից ԲՐԻԿՍ խումբը սպառնալիք է։

ԲՐԻԿՍ անդամներն են Իրանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսը, Եթովպիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ինդոնեզիան։

Հղում անելով Tasnim-ին, Pars Today-ը տեղեկացնում  է, որ Սիոնիստական ռեժիմի Channel 14 հեռուստաալիքը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԲՐԻԿՍ խումբը համարում է  սպառնալիք։

Լրագրող Նոամ Ռահլիսը կարծում է, որ ԲՐԻԿՍ տնտեսական խումբը տնտեսական սպառնալիք է Միացյալ Նահանգների համար, քանի որ ունի հստակ նպատակ՝ նվազեցնել կախվածությունը դոլարից և ստեղծել դրա համար ֆինանսական այլընտրանքներ։

Նա նշում է, որ ԱՄՆ-ի տեսանկյունից ԲՐԻԿՍ խումբը վտանգավոր սցենար է, քանի որ այն առաջարկում է այլընտրանքներ արևմտյան ռազմական ուժին։ Կան բազմաթիվ կասկածներ, որ Վաշինգտոնի կողմից Իրանի հետ լարվածության սրումը պայմանավորված է միայն Իսրայելի մտահոգություններով, այլ որ այս գործողությունները բխում են դոլարն ու ԱՄՆ իշխանությունը թիրախավորած առանցքը քանդելու ջանքերից, և այս առումով Իրանը դարձել է այս տնտեսական խմբի կարևոր տարածաշրջանային և ազդեցիկ խաղացողներից մեկը։

Լրագրողը հավելել է. «Թրամփը գործարար է և աշխարհը տեսնում է որպես տնտեսական ոլորտ,  որտեղ Իսրայելը կարող է շատ ավելի քիչ կարևոր լինել, քան մենք կարծում էինք»։

Հաղորդման մեջ նշվում է, որ համաձայն ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդհանուր վերլուծության՝ երկրի անվտանգության հեռանկարը հիմնված է սպառնալիքների, դաշինքների, զսպման և պատերազմների վրա, բայց եթե խնդրին վերաբերվենք իրատեսորեն՝ ԱՄՆ նախագահի տեսանկյունից իրավիճակը պտտվում է փողի, տնտեսական գերիշխանության և խաղի կանոնների գրավման շուրջ»։

Ռահլիսն ասում է․ «ԱՄՆ նախագահը գաղափարախոս չէ, այլ գործարար։ Նա աշխարհը չի դիտարկում որպես բարոյական ասպարեզ, այլ ամեն ինչ չափում է շահույթի և վնասի տեսանկյունից։ Նա որևէ երկիր չի դիտարկում որպես դաշնակից կամ թշնամի, այլ դրանք դասակարգում է երեք կատեգորիայի՝ գործընկերներ, վարձկաններ և մրցակիցներ»։