Ադրբեջանը թիրախ է դարձրել գյուղատնտեսական տարածքներում աշխատող քաղաքացիական անձանց
https://parstoday.ir/hy/news/world-i24193-Ադրբեջանը_թիրախ_է_դարձրել_գյուղատնտեսական_տարածքներում_աշխատող_քաղաքացիական_անձանց
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2016 15:42 Asia/Tehran
  • Ադրբեջանը թիրախ է դարձրել գյուղատնտեսական տարածքներում աշխատող քաղաքացիական անձանց

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, մասնավորապես, հունիսի 30-ի ժամը 14:10-ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել:

ԼՂ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հրաժարվել իր սադրիչ գործողություններից և չթիրախավորել գյուղատնտեսական աշխատանքներին ընդգրկված խաղաղ բնակչությանը, այլապես ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: