Գեներալ-մայոր Մուսավի. Իրանի դեմ յուրաքանչյուր արկածախնդրություն ծանր հետևանքներ կունենա
-
Գեներալ-մայոր «Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավի․ ԻԻՀ ԶՈՒ շտաբի պետ
ԻԻՀ ԶՈՒ շտաբի պետը հայտարարել է, որ Իսլամական Իրանի դեմ պատերազմը կավարտվի թշնամու ռազմավարական պարտությամբ։
Փետրվարի 7-ին, Իրանի բանակի ռազմաօդային ուժերի օրվա կապակցությամբ ուղերձում, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավինգրել է. «Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը, հենվելով ամուր հավատքի, տեղական գիտելիքների և կարողությունների, արժեքավոր փորձի, մարտունակության անընդհատ արդիականացման և բարձրացման, ինչպես նաև համապարփակ պատրաստվածության վրա, գտնվում են պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա»։
Նա հավելել է. «Երկրի մյուս զինված ուժերի հետ լիովին համակարգված կերպով, Իրանի ռազմաօդային ուժերը պատրաստ են վճռական, արագ և զղջացող պատասխան տալ թշնամու ցանկացած սպառնալիքի, ագրեսիայի կամ սխալ հաշվարկի և ամուր հարված հասցնել ցանկացած ագրեսորի»։
Գեներալ-մայոր Մուսավին ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները լավ գիտակցում են, որ Իրանի դեմ պատերազմի հանգեցնող ցանկացած արկածախնդրություն և գործողություն ոչ միայն կուղեկցվի իրենց վճռական և ռազմավարական պարտությամբ, այլև պատերազմի և ճգնաժամի շրջանակը կտարածի ամբողջ տարածաշրջանում և ծանր ու անդառնալի ծախսեր կպարտադրի դրա պլանավորողներին և կողմնակիցներին։
Սլովակիայի վարչապետ. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները միայն վնասել են Եվրամիությանը
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելով՝ Եվրամիությունը միայն իրեն է վնասում։ Նրա խոսքով. «Եվրամիությունը գտնվում է «անկման» ուղու վրա, միության տնտեսական միտումները «մտահոգիչ» են, և շատ եվրոպական երկրների մրցունակությունը նվազում է»։
Օկուպացված տարածքներում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ Նեթանյահուի դեմ
Իսրայելում ներքին ճգնաժամի ֆոնին, հազարավոր սիոնիստներ կրկին դուրս են եկել փողոցներ և կարգախոսներ վանկարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա կաբինետի դեմ։ Ցույցի մասնակիցները պաշտոնյաներին կոչ են արել ստեղծել հանձնաժողով՝ Իսրայելի կողմից «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը կանխելու ձախողումը հետաքննելու համար, որը սիոնիստները մեկնաբանում են որպես 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակում։
Սառը օլիմպիական խաղեր Իտալիայում
2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում Իտալիայի Միլան քաղաքում բախումներ են տեղի ունեցել խաղերի հակառակորդների և ոստիկանության միջև։ Ցուցարարները բողոքել են օլիմպիական օբյեկտների կառուցման բնապահպանական հետևանքների և «խաղերի պատճառած «տնտեսական և սոցիալական վնասի դեմ»։
Իսկ խաղերի բացման արարողության ժամանակ, իտալացիները սուլոցներով են դիմավորել իսրայելական պատվիրակությանն այդպխիսով իրենց բողոքն արտահայտելով ռեժիմի մանսակցության դեմ։
Գրենլանդիայի էկոնոմիկայի նախարար. Մենք ամերիկացիներ չենք դառնա
Գրենլանդիայի, Դանիայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների ֆոնին, Գրենլանդիայի էկոնոմիկայի և առևտրի նախարար Մոտ Բորատ Էյդն ասել է. «Գրենլանդիան ողջունում է Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը, բայց ցանկություն չունի դառնալ Միացյալ Նահանգների մաս»։
Նա նշել է. «Չինաստանը և Ռուսաստանը չեն համարվում սպառնալիք այս տարածքի համար, և Գրենլանդիան անվտանգության հետ կապված որևէ մտահոգություն չունի այս երկու երկրների կողմից»։
Նա պարզաբանել է. «Գրենլանդիայի հողերի մի մասի երկարաժամկետ վարձակալությունը կամ փոխանցումը՝ ո՛չ Միացյալ Նահանգներին, ո՛չ էլ որևէ այլ երկրի, այս ինքնավար շրջանի կառավարության օրակարգում չէ»։