Հայաստանը կարող է միանալ Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համագործակցությանը. Բայրաքթար
https://parstoday.ir/hy/news/world-i243100-Հայաստանը_կարող_է_միանալ_Թուրքիայի_և_Ադրբեջանի_էներգետիկ_համագործակցությանը._Բայրաքթար
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է դրական ազդեցություն ունենալ ոչ միայն քաղաքական երկխոսության, այլև տնտեսական համագործակցության զարգացման վրա։
(last modified 2026-02-20T14:53:23+00:00 )
Փետրվար 20, 2026 18:23 Asia/Tehran
  • Հայաստանը կարող է միանալ Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համագործակցությանը. Բայրաքթար

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է դրական ազդեցություն ունենալ ոչ միայն քաղաքական երկխոսության, այլև տնտեսական համագործակցության զարգացման վրա։

Դրա մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նա նշել է, որ Անկարան աջակցում է հարաբերությունների կարգավորմանը հատկապես տնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից։

Ըստ նախարարի՝ Հայաստանը կարող է դառնալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցության մասնակից։ Բայրաքթարն ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորումը ենթադրում է նաև տնտեսական շփումների կարգավորում և փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծում։

«Ըստ էության, հարաբերությունների կարգավորումը ենթադրում է նաև տնտեսական հարաբերությունների կարգավորում։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում և օգտագործել առկա հնարավորություններն այդ ուղղությամբ։ Հուսով եմ՝ այդ գործընթացը կշարունակվի ի շահ բոլոր կողմերի»,- ասել է թուրք նախարարը։