ՄԱԿ-ը անհանգստանում է, որ ահաբեկիչները կստեղծեն ռոբոտների բանակ
ՄԱԿ-ում անհանգստանում են, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը ահաբեկիչներին թույլ կտա դրոնները օգտագործել ռազմական և հանցագործ նպատակներով:
Այդ մասին հաղորդվել է գերատեսչության զեկույցում, որը ներկայացվել է ինքնակառավարվող զենքի հետ կապված խնդիրների մեկշաբաթյա քննարկումների շրջանակներում, որը տեղի է ունեցել Ժնևում, հայտնում է politeka.net-ը:
Ինչպես նշվել է զեկույցում, այսօր ինքնակառավարվող զենքի մշակմամբ զբաղվում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Իսրայելը, Հարավային Կորեան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան:
ՄԱԿ-ի փորձագետների անհանգստությունները հաստատել են մասնագետների եզրակացությունները: Դեռևս անցյալ տարի ռոբոտատեխնիկայի և տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 1000 գիտնականներ՝ ներառյալ Սթիվեն Հոքինգը, Իլոն Մասկը և Սթիվ Վոզբնյակը, նախազգուշացրել են, որ ինքնակառավարվող զենքը լայն շրջանառության մեջ կմտնի մոտակա տարիներին, այլ ոչ թե մոտակա տասնամյակներում, ինչպես մտածում էին դեռևս մի քանի տարի առաջ:
Իրենց բաց նամակում նրանք նշել են, որ սպառազինությունների գլոբալ մրցավազքը փաստորեն անխուսափելի է, և դրա արդյունքը այն կլինի, որ ինքնակառավարվող զենքը կվերածվի վաղվա օրվա Կալաշնիկովի ինքնաձիգի: