Հորմուզի նեղուցում ԱՄՆ խաղադրույքի ձախողման 4 պատճառները
https://parstoday.ir/hy/news/world-i244686-Հորմուզի_նեղուցում_ԱՄՆ_խաղադրույքի_ձախողման_4_պատճառները
Թեհրանի հետ բանակցությունների ձախողումից հետո, ԱՄՆ նախագահը, խաղադրույք կատարելով «աշխարհի էներգետիկ զարկերակի» վրա, հրամայեց շրջափակել Իրանի նավահանգիստները և Հորմուզի նեղուցը։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Ապրիլ 16, 2026 10:49 Asia/Tehran
  • Հորմուզի նեղուցում ԱՄՆ խաղադրույքի ձախողման 4 պատճառները

Թեհրանի հետ բանակցությունների ձախողումից հետո, ԱՄՆ նախագահը, խաղադրույք կատարելով «աշխարհի էներգետիկ զարկերակի» վրա, հրամայեց շրջափակել Իրանի նավահանգիստները և Հորմուզի նեղուցը։

Վերլուծաբանները կարծում են, որ 4 հիմնական պատճառներով, Իրանի ծովային շրջափակման Թրամփի երազանքն իրականություն չի դառնա։

Թրամփի ծրագրի ձախողման առաջին պատճառը համաշխարհային էներգետիկ ճգնաժամն ու ներքին ճնշումն է։  Հորմուզի նեղուցի վրա ԱՄՆ ռազմածովային վերահսկողության մասին հայտարարությունից հետո նավթի գինը անցավ 100 դոլարից։ Այս քայլը կսրի համաշխարհային էներգետիկ շուկաների ճգնաժամը և ոչ միայն չի օգնի զսպել նավթի և վառելիքային ապրանքների գների աճը, այլև կբարձրացնի աշխարհաքաղաքական ռիսկերի մակարդակը։ իսկ գնաճը կուժեղացնի ԱՄՆ-ում հանրային կարծիքի ճնշումը Թրամփի վրա։

Երկրորդ պատճառն Իրանի և Հորմուզի նեղուցի շրջափակման Թրամփի ծրագրի նկատմամբ միջազգային ուժեղ դիմադրությունն է։ Դա ակնհայտ էր համաշխարհային առաջնորդների անմիջական դիրքորոշումներում, այդ թվում՝ Եվրամիության ղեկավարների և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի խոսքերում, ով ընդգծեց, որ իր երկիրը չի ներքաշվի Իրանի հետ պատերազմի մեջ՝ անկախ նրանից, թե որքան ճնշման տակ է գտնվում։ Չինաստանը նույնպես կոչ արեց չխաթարել Հորմուզում նավագնացությունը, իսկ Ռուսաստանը քննադատեց նեղուցը շրջափակելու Թրամփի որոշումը՝ այն անվանելով համաշխարհային շուկաներին վնասող գործոն։ Այլ երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, նույնպես միացան որոշմանը դեմ արտահայտվողների շարքին։

Երրորդ պատճառն այն է, որ Իրանն ունի այլ նավահանգիստներ, որոնց միջոցով կարող է արտահանել իր նավթը և տարբեր ապրանքներ։ Չնայած նավահանգիստները երկրի տնտեսության ողնաշարն են, որոնցով անցնում է Իրանի արտաքին առևտրի ավելի քան 90 տոկոսը, Իրանի երկար ափագիծը, որը ձգվում է ավելի քան 5800 կիլոմետր, խափանում է Թրամփի ծրագիրը, քանի որ ԻԻՀ ունի մոտ 30 նավահանգիստ, որոնք վերահսկում են ոչ միայն Պարսից ծոցի ջրերը, այլև Արաբական ծովը, Օմանի ծովը և Կասպից ծովը։ Այս նավահանգիստներից ամենակարևորներն են Բանդար Աբբասի Շահիդ Ռաջայի նավահանգիստը, իմամ Խոմեյնիի նավահանգիստը, Բուշեհրը, Չաբահարը, Անզալին, Ամիրաբադը, Լենգեն, Խոռամշահրը և Շահիդ Բահոնարը: Բացի այդ, Իրանն ունի բաց ցամաքային սահմաններ Իրաքի, Թուրքիայի, Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Հայաստանի հետ, որոնք բավարար են իրանական շուկայի ապրանքների և հումքի կարիքները բավարարելու համար։

Չորրորդ պատճառն այն է, որ Իրանն անտարբեր չի մնա Թրամփի ռազմածովային շրջափակման և Հորմուզի նեղուցը բռնի կերպով վերաբացելու փորձի նկատմամբ, ինչը հստակ երևում է Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Թրամփի ծրագրի դեմ ուղղված սպառնալիքներից։