«Զոհվելու պատրաստ հանուն Իրանի» արշավի լայնածավալ համաշխարհային արձագանքը՝ Թրամփի սպառնալիքների դիմաց
https://parstoday.ir/hy/news/world-i244822-Զոհվելու_պատրաստ_հանուն_Իրանի_արշավի_լայնածավալ_համաշխարհային_արձագանքը_Թրամփի_սպառնալիքների_դիմաց
«Զոհվելու պատրաստ հանուն Իրանի» արշավը վերջին օրերին դարձել է լրատվական դաշտի և սոցիալական ցանցերի կարևոր առանցքներից մեկը և կարողացել է արձագանք ստանալ Իրանի սահմաններից դուրս։ Երեքշաբթի կեսօրի դրությամբ ավելի քան 29 միլիոն մարդ էր գրանցվել այս արշավում։ Այս շարժումը, որը մեկնարկել է համախմբվածությունը և ինքնազոհության ոգին ամրապնդելու նպատակով, քաղաքական զարգացումների և լարվածության աճի պայմաններում դարձել է արտաքին սպառնալիքներին հասարակական արձագանքի խորհրդանիշ և գրավել տարբեր երկրների հասա
(last modified 2026-04-21T12:34:10+00:00 )
Ապրիլ 21, 2026 16:02 Asia/Tehran
  • «Զոհվելու պատրաստ հանուն Իրանի» արշավի լայնածավալ համաշխարհային արձագանքը՝ Թրամփի սպառնալիքների դիմաց

«Զոհվելու պատրաստ հանուն Իրանի» արշավը վերջին օրերին դարձել է լրատվական դաշտի և սոցիալական ցանցերի կարևոր առանցքներից մեկը և կարողացել է արձագանք ստանալ Իրանի սահմաններից դուրս։ Երեքշաբթի կեսօրի դրությամբ ավելի քան 29 միլիոն մարդ էր գրանցվել այս արշավում։ Այս շարժումը, որը մեկնարկել է համախմբվածությունը և ինքնազոհության ոգին ամրապնդելու նպատակով, քաղաքական զարգացումների և լարվածության աճի պայմաններում դարձել է արտաքին սպառնալիքներին հասարակական արձագանքի խորհրդանիշ և գրավել տարբեր երկրների հասա

Այս արշավի տարածումը Եվրոպայի և Ամերիկայի մեդիայի դեմքերի և օգտատերերի շրջանում ցույց է տալիս, որ դրա ուղերձը միայն ներքին դաշտով չի սահմանափակվել, այլև դարձել է միջազգային մակարդակով ուշագրավ դիսկուրսի առարկա։ Միաժամանակ, որոշ արևմտյան լրատվական հաղորդումներ արտացոլել են Իրանում հասարակական տրամադրությունները և հայտնել այս արշավին մասնակցելու ցանկության աճի մասին, ինչը, ըստ դիտորդների, կարող է հանգեցնել սոցիալական համախմբվածության ամրապնդմանը արտաքին ճնշումների պայմաններում։

Վերլուծական մակարդակով, այն, ինչ այս արշավը դարձնում է առանձնահատուկ,  նրա կապն է ընթացիկ քաղաքական իրադարձությունների հետ և ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ հանրային դիրքորոշումների արտահայտման հարթակ դառնալը։ Արևմտյան որոշ մեդիայի դեմքեր նույնպես արձագանքել են այս ալիքին՝ համեմատելով քաղաքական մոտեցումները, ինչն էլ ավելի է նպաստել դրա միջազգային արձագանքի ամրապնդմանը։

Ընդհանուր առմամբ«Զոհվելու պատրաստ հանուն Իրանի» արշավը կարելի է համարել սոցիալական հոսանքի ձևավորման օրինակ, որը  վիրտուալ դաշտի և քաղաքական զարգացումների հատման կետում  կարողացել է գերազանցել ազգային մակարդակը  և դառնալ համաշխարհային ասպարեզում քննարկման առարկա։ Այս հոսանքի հետևանքները հասարակական կարծիքի ոլորտում շարունակում են ընդլայնվել։