Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը. ԶԼՄ-ներ
Հուլիս 03, 2016 08:40 Asia/Tehran
Չինաստանի հարավարևմտյան Գույչժոու նահանգում ավարտվել է աշխարհում խոշորագույն ռադիոաստղադիտակի կառուցումը: Այդ մասին հայտնում է Xinhua գործակալությունը:
Աստղադիտակի ստեղծման աշխատանքի ընթացքում Չիանաստանի իշխանությունները և տեխնիկական մասնագետները բախվել են զգալի թվով դժվարությունների: Նրանք նույնիսկ ստիպված են եղել ընդունել ավելի քան ինը հազար մարդու վերաբնակեցման որոշում, որոնք ապրում են շինհարթակից 5 կմ շառավղի վրա:
Աստղադիտակի օգնությամբ աստղագետները ակնկալում են մինչև 11 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա գտնվող տիեզերական օբյեկտների դիտարկումներ կատարել:
Պիտակ